• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Հայաստան է ժամանել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով տնօրինության ղեկավարի գլխավորած պատվիրակությունը

06 սեպտեմբերի, 2024
Հայաստան է ժամանել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով տնօրինության ղեկավարի գլխավորած պատվիրակությունը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը 2024 թվականի սեպտեմբերի 4-ին և 5-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով տնօրինության ղեկավար Քլեր Օվիի գլխավորած՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների կատարման վարչության պատվիրակությանը:

Այցի նպատակն էր քննարկել Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ՄԻԵԴ վճիռների և որոշումների կատարման ընթացքը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարման համակարգման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի մի շարք անդամների, այդ թվում՝ գործադիր իշխանության մարմինների, Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ինչպես ՄԻԵԴ վճռիների կատարումից բխող անհատական բնույթի միջոցառումների, այնպես էլ Հայաստանի կողից ձեռնարկված ընդհանուր միջոցառումների հետ կապված հարցեր, այդ թվում ՝ համակարգային բարեփոխումները և դրանց ուղղված քայլերը, որոնք ձեռնարկվել են քրեական արդարադատության, զինված ուժերում մարդու իրավունքների ապահովման, ոստիկանության, քրեակատարողական հիմնարկներում առողջության ապահովման, դատական ակտերի կատարման, անգործունակության ինստիտուտի, խտրականության արգելքի և այլ ոլորտներում:

Պատվիրակության կողմից բարձր գնահատանքի է արժանացել Հայաստանի Հանրապետությունում իրականացվող լայնածավալ բարեփոխումների գործընթացը: Ձեռք է բերվել պայմանավորվածութուն քննարկված միջոցառումների վերաբերյալ կոնկրետ գործերի շրջանակներում ԵԽ նախարարների կոմիտե ներկայացնել թարմացված տեղեկություններ և շարունակել համագործակցությունը ՄԻԵԴ վճիռներով արձանագրված խախտումների վերացման ուղղությամբ:

 

Աղբյուրը՝  https://rilm.am/gallery/hayastan-e-zhamanel-evropayi-khorhrdi-mardu-iravunqneri-harcerov-tnorinutyan-ghekavari-glkhavorats-patvirakutyuny/?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR3_WE80ijnNDMZEBCzgBQrvCR4YlTzVqk3xlWaBD867bccir4BkHEdopWM_aem_IuMhXsYdbqw78eqy46W6vg

 

կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: