• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Կարեն Գիլոյանը Պորտուգալիայում մասնակցել է ԵԽ՝ սպորտի համար պատասխանատու նախարարների 18-րդ համաժողովին

10 հոկտեմբերի, 2024
Կարեն Գիլոյանը Պորտուգալիայում մասնակցել է ԵԽ՝ սպորտի համար պատասխանատու նախարարների 18-րդ համաժողովին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հոկտեմբերի 8-10-ը Պորտու քաղաքում մասնակցել է ԵԽ՝ սպորտի համար պատասխանատու նախարարների 18-րդ համաժողովին:

ՀՀ պատվիրակության ղեկավար, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը համաժողովի ընթացքում հանդես է եկել ելույթով և վերահաստատել ՀՀ կառավարության՝ արդար խաղի, հարգանքի և համագործակցության վրա հիմնված սպորտի կողմնակից լինելը` որպես զարգացման և խաղաղության կարևոր խթան: Նախարարի տեղակալը նաև ներկայացրել է սպորտի ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումները, Հայաստանի սպորտային պետական քաղաքականության հիմնական գերակայությունները, ինչպես նաև խոշոր մարզական միջոցառումների անցկացման դրական փորձը:

Նա վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել Եվրոպայում սպորտի առջև ծառացած առկա մարտահրավերները, որպեսզի սպորտը դառնա ավելի առողջ, արդար, լավ կառավարելի և բարձր էթիկական չափանիշներին համապատասխան:

Միջոցառմանը մասնակցել են Սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրի (EPAS) անդամ երկրների՝ սպորտի համար պատասխանատու պաշտոնատար անձինք, միջազգային մարզական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեն, Պորտուգալիայի սպորտի համար պատասխանատու խորհրդարանական հարցերի նախարար Պեդրո Դուարտեն և EPAS կառավարման խորհրդի նախագահ Ալեքսանդր Հասթինգը:

 

Աղբյուրը՝ https://escs.am/am/news/24913?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR0jcgnkhc8AdsOZn3RsZMSWhq6ImDdUd_iS9vZdHxY7YoDYT--QWinbKZQ_aem_juXQpmIJzx_VjPllBKICRg

 

կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: