• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղարին

06 նոյեմբերի, 2024
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղարին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Նոյեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստան այցի շրջանակներում Եվրոպայի խորհրդի Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի (այսուհետ՝ Կոնգրես) գլխավոր քարտուղար Մաթյո Մորիին:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ՀՀ գերատեսչությունների, պետական և հասարակական կազմակերպությունների սերտ համագործակցությունը՝ ի նպաստ ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների: Կոնգրեսի մոնիտորինգային մանդատի և տեխնիկական աջակցության շրջանակում կարևորվել է ՀՀ համագործակցությունը վարչատարածքային բարեփոխումների գործընթացում:

Անդրադառնալով ՀՀ բարեփոխումների օրակարգն առաջխաղացնող Հայաստան-Եվրոպայի խորհուրդ երկկողմ համագործակցության հիմնական գործիքին՝ 2023-2026թթ․ Գործողությունների ծրագրին (ԳԾ), Պարույր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Կոնգրեսի փորձագիտական աջակցությամբ իրականացող ԳԾ-ում ներառված տեղական ժողովրդավարության երկու ծրագրերի համար, որոնցից մեկը նախատեսված է ՀՀ համայնքներում ԼՂ փախստականների կարճաժամկետ և երկարաժամկետ կարիքների հասցեագրմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակցի խնդրանքով նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է տարածաշրջանային, Հայաստան-ԵՄ գործընկերության, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Ծանոթագրություն. Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսը (Կոնգրես) Եվրոպայի խորհրդի հիմնական մարմիններից մեկն է և հանդիսանում է ԵԽ անդամ և գործընկեր պետությունների ՏԻՄ ներկայացուցիչների վեհաժողով: Կոնգրեսում ներկայացված են ԵԽ անդամ երկրների ավելի քան 130.000 ՏԻՄ-երից 612 պատվիրակներ, նստաշրջանները գումարվում են տարին երկու անգամ՝ մարտին և հոկտեմբերին: Կոնգրեսն ունի մոնիտորինգային մանդատ, որով վերահսկում է Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կատարման ընթացքը: ԵԽ անդամ և գործընկեր երկրների հրավերով դիտարկում է նաև ՏԻՄ ընտրությունները:

 

Աղբյուրը՝  https://www.mfa.am/hy/press-releases/2024/11/06/Arm_CoE/12930?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR1CSnKYzM8A_tgMQWcaI8QSE7gQ4o_A3Qd7kJq7WbBlYbF1AZcr5_ePBgs_aem_wWOGI3ExQiGxlic2Qe1yog

 

կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: