• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Նիկոլ Փաշինյանը և Ալեն Բերսեն բարձր են գնահատել ՀՀ-ԵԽ համագործակցությունը

29 սեպտեմբերի, 2025
Նիկոլ Փաշինյանը և Ալեն Բերսեն բարձր են գնահատել ՀՀ-ԵԽ համագործակցությունը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ստրասբուրգում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ։

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է վարչապետի այցը Ստրասբուրգ և ընդգծել Եվրոպայի խորհրդի ու Հայաստանի Կառավարության միջև ձևավորված ակտիվ և արդյունավետ համագործակցության փաստը։ Ալեն Բերսեի խոսքով՝ այդ համագործակցությունը նպաստել է Հայաստանի Հանրապետությունում ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջմղմանը բոլոր ուղղություններով։ Նա վստահություն է հայտնել, որ երկկողմ համագործակցության շրջանակում նախատեսված ծրագրերը հետագայում ևս հաջողությամբ կիրականացվեն։

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ այս այցը՝ 2019 թվականի առաջին այցից վեց տարի անց, տեղի է ունենում կարևոր ժամանակահատվածում։ Վարչապետի խոսքով՝ Հայաստանը հաղթահարելով վերջին հինգ տարիների բարդ մարտահրավերները, գտնվում է իր զարգացման շրջադարձային կետում։ Նա ընդգծել է, որ Հայաստանը Եվրոպայի խորհուրդը համարում է ժողովրդավարական զարգացման ռազմավարական գործընկեր և կարևորել կառույցի դերակատարությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների ու օրենքի գերակայության ամրապնդման գործում։

Կողմերը բարձր են գնահատել Հայաստան–Եվրոպայի խորհուրդ համագործակցության գործողությունների արդյունավետ իրականացման փաստը, ինչպես նաև քննարկել երկկողմ օրակարգային հարցեր՝ անդրադառնալով Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին։

Ալեն Բերսեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և հույս հայտնել, որ խաղաղության հաստատմամբ Հարավային Կովկասում ստեղծված նոր իրողությունը տարածաշրջանում կբացի զարգացման լայն հնարավորություններ։

կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: