• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՄԻԵԴ նախագահի հետ

27 հունվարի, 2026
ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՄԻԵԴ նախագահի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունվարի 27-ին Ստրասբուրգում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը  հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մաթիաս Գիյոմարի հետ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և ՄԻԵԴ-ի միջև փոխգործակցության, իրավունքի գերակայության ապահովման, անկախ  արդարադատության խթանման հարցերի շուրջ։ Երկուստեք գոհունակությամբ նշվել է Դատարանի հետ տարբեր մակարդակներում ակտիվ ներգրավածությունը։

Արարատ Միրզոյանը և Մաթիաս Գիյոմարն անդրադարձ են կատարել ՄԻԵԴ վճիռների կատարմանը։ Նախարար Միրզոյանը նշել է վճիռների կատարման և վերահսկողության փակման հարցում Հայաստանի գրանցած բարձր ցուցանիշը՝ ընդգծելով ժողովրդավարական սկզբունքների և մարդու իրավունքների պաշտպանության հարցերում շարունակական բարեփոխումների գործում ՀՀ վճռականությունը։ 

«Հայաստանը կանգնած է Դատարանի, առաջին հերթին դրա գործունեության հիմքում դրված սկզբունքների ու արժեքների կողքին, և մեծապես կարևորում է ՄԻԵԴ-ի հետ համագործակցությունը՝ ի շահ ՀՀ քաղաքացիների ժողովրդավարության օրակարգի առաջմղման գործում», - ընդգծել է նախարար Միրզոյանը։

կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: