• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Վենետիկի հանձնաժողովի նախագահ հետ

28 հունվարի, 2026
ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Վենետիկի հանձնաժողովի նախագահ հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունվարի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում  հանդիպում է ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Մարտա Կարտաբիայի հետ:

Նախարար Միրզոյանը շնորհավորել է Մարտա Կարտաբիային Վենետիկի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Զրուցակիցները քննարկել են Վենետիկի հանձնաժողովի հետ փոխգործակցության հարցեր։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է ժողովրդավարության համար ներկայիս բարդ պայմաններում իրավունքի գերակայության ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության և ընդհանուր առմամբ իրավական բարեփոխումների ուղղությամբ ձևավորված ակտիվ համագործակցությունը։

Նախարար Միրզոյանն ընդգծվել է, որ ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգի շրջանակներում Հայաստանը կարևորում է  իրավական տարբեր նախաձեռնությունների առնչությամբ հանձնաժողովի ներդրումը, որն արտահայտվում է խորհրդատվական կարծքիներում։

Անդրադարձ է կատարվել թվային հարթակների զարգացման պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության հարցում առկա մարտահրավերներին և դրանց հասցեագրման նպատակով արդյունավետ մեխանիզմերի մշակման, իրացման կարևորությանը։

Մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: