• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Հանդիպում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի և Վենետիկի հանձնաժողովի նախագահի միջև

30 հունվարի, 2026
Հանդիպում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի և Վենետիկի հանձնաժողովի նախագահի միջև
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունվարի 30-ին ՀՀ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Իրավունքի միջոցով ժողովրդավարության Եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Մարթա Կանտաբրիայի և Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Սիմոնա Գրանատա-Մենգղինիի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են դատաիրավական ոլորտի արդի խնդիրները, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել արդարադատության իրականացման գործընթացում արհեստական բանականության գործիքների կիրառմանը, կիբերանվտանգությանը, և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ ի հայտ եկող մարտահրավերներին ու դրանց հաղթահարման հնարավորություններին: Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը բարձր է գնահատել Վենետիկի հանձնաժողովի հետ արդյունավետ և շարունակական համագործակցությունը՝ ընդգծելով Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքների կարևորությունը ներպետական օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի ձևավորման համար:
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Մարթա Կանտաբրիան շնորհակալություն է հայտնել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահին բովանդակալից քննարկման համար, ընդգծելով, որ Վենետիկի հանձնաժողովն ի դեմս ՀՀ Սահմանադրական դատարանի ունի ուժեղ, ժողովրդավարական արժեքներին և օրենքի գերակայության սկզբունքին հավատարիմ գործընկեր և դաշնակից։
կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: