• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

ՀՀ ՍԴ նախագահի՝ ՄԻԵԴ դատական տարվա բացմանը մասնակցության վերաբերյալ

30 հունվարի, 2026
ՀՀ ՍԴ նախագահի՝ ՄԻԵԴ դատական տարվա բացմանը մասնակցության վերաբերյալ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Մաթիաս Գույոմարի հրավերով 2026 թվականի հունվարի 30-ին Ստրասբուրգում մասնակցել է ՄԻԵԴ դատական տարվա բացման հանդիսավոր նիստին: Ամենամյա պաշտոնական միջոցառմանը ներկա են եղել Եվրոպայի խորհրդի (ԵԽ) 46 անդամ պետությունների բարձրագույն դատարանների նախագահներ, ԵԽ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես նաև ՄԻԵԴ նախկին դատավորներ, դեսպաններ, բարձրաստիճան այլ պաշտոնյաններ:
Դատական տարվա բացման պաշտոնական նիստին հաջորդել է «Լրատվամիջոցների բազմակարծությունը և ժողովրդավարական գործընթացների պաշտպանությունը մարտահրավերներով լի ժամանակներում» վերտառությամբ դատական սեմինարը: Մասնակիցները քննարկել են չորս հիմնական թեմա՝ «Լրատվամիջոցների բազմակարծությունը և տեղեկատվության իրավունքը», «Տեղեկատվության ազատությունը և Եվրոպական միության լիազորությունները․ սահմանափակող միջոցների կիրառման դեպքը», «Ժողովրդավարական գործընթացի ամբողջականությունը և դատական վերահսկողությունը», ինչպես նաև «Ժողովրդի կամքի ազատ արտահայտումը՝ որպես ժողովրդավարական պետական կարգի պաշտպանության նախապայման»։
կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: