• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

ՀՀ Արդարադատոթւյան նախարարի և ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի հանդիպման վերաբերյալ

05 փետրվարի, 2026
ՀՀ Արդարադատոթւյան նախարարի և ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի հանդիպման վերաբերյալ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթին։ Նախարարը ողջունել է հանձնակատարին և ընդգծել ԵԽ աջակցության առանցքային նշանակությունը Հայաստանում արդարադատության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող բարեփոխումների համատեքստում:
Հանդիպման ընթացքում Սրբուհի Գալյանն անդրադարձել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Արդարադատության նախարարության համակարգմամբ ձեռնարկված քայլերին:
Քննարկվել են՝ խտրականության կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքը, այդ թվում՝ «Խտրականության կանխարգելման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի ներդնման գործընթացը, իրականացված իրազեկման լայնածավալ աշխատանքները։
Անդրադարձ է կատարվել նաև՝ ատելության խոսքի դեմ պայքարի առկա կառուցակերգերին ու նոր նախաձեռնություններին, գենդերային հավասարության ապահովմանը, ազգային փոքրամասնությունների հարցերին, բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին:
Կարևորվել է հավասար հնարավորությունների ապահովումը և հանրային կյանքին լիարժեք մասնակցության խթանումը:
Հանդիպման ավարտին ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության կողմից ձեռնարկված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքները, երկուստեք կարևորվել է բարեփոխումների շարունակականության ապահովումը:
կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: