• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Եվրոպական սոցիալական խարտիային նվիրված բարձրաստիճան համաժողովի վերաբերյալ

19 մարտի, 2026
Եվրոպական սոցիալական խարտիային նվիրված բարձրաստիճան համաժողովի վերաբերյալ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մարտի 18-19-ը Մոլդովայի Քիշնև քաղաքում կայացել է Եվրոպական սոցիալական խարտիային նվիրված բարձրաստիճան համաժողով, որին մասնակցել է ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։
Համաժողովին մասնակցել են նաև ԵԽ անդամ պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների, քաղհասարակության և գիտական ոլորտի ներկայացուցիչներ։
Համաժողովի ընթացքում քննարկվել են սոցիալական իրավունքների կարևորության, խարտիայի դրույթների արդյունավետ իրականացման և ԵԽ դերակատարության հարցեր։ Նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը սոցիալական իրավունքների պաշտպանության ուղղությամբ՝ ներկայացնելով իրականացվող բարեփոխումները՝ սոցիալական աջակցության նոր համակարգ, թվայնացում, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն, զբաղվածության և ժողովրդագրական քաղաքականություններ։
Նախարարի տեղակալը պանելային քննարկման ընթացքում ընդգծել է սոցիալական պաշտպանության համակարգերի մարդակենտրոն և ներառական թվայնացման կարևորությունը։ Երկկողմ հանդիպման ընթացքում ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Կուլսի հետ քննարկվել են նաև սոցիալական աշխատանքի զարգացման և համայնքային ծառայությունների ընդլայնման հարցերը
կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: