• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Հայկական ֆիլմի ցուցադրություն Ֆրանկոֆոնիայի ավանդական երկամսյակի շրջանակներում

25 մարտի, 2026
Հայկական ֆիլմի ցուցադրություն Ֆրանկոֆոնիայի ավանդական երկամսյակի շրջանակներում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ֆրանկոֆոնիայի ավանդական երկամսյակի շրջանակներում Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության Մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ ս․թ․ մարտի 25-ին Եվրոպայի խորհրդի կինոդահլիճում ցուցադրվեց հայ նշանավոր կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի թվայնացված տարբերակը՝ ֆրանսերեն ենթագրերով։
ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը բացման խոսքում մասնավորապես նշեց, որ հայկական կինեմատոգրաֆիայի գլուխգործոցներից մեկի՝ ավելի քան կես դար առաջ ստեղծված «Մենք ենք մեր սարերը» ֆիլմի ցուցադրությունը մարդու իրավունքների և ժողովրդավարության ոստան հանդիսացող Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում պայմանավորված է կինոնկարում բարձրացված համամարդկային թեմաներով։ Նուրբ հումորով համեմված Հրանտ Մաթևոսյանի վիպակը՝ Հենրիկ Մալյանի էկրանավորմամբ, վերածվել է խորը հումանիզմի մասին փիլիսոփայական մտորումների և ուղերձի։ Այն հիշեցնում է համընդհանուր արժեքների և համակեցության ոգով խնդիրներն ու տեսակետները երկխոսության և փոխըմբռնման միջոցով մերձեցնելու և կառուցողական երկխոսությանն առաջնահերթություն տալու կարևորությունը՝ արժեքներ, որոնք պաշտպանում և առաջխաղացնում են թե՛ Եվրոպայի խորհուրդը և թե՛ Ֆրանկոֆոնիան։
Ցուցադրությանը ներկա էին ԵԽ անդամ երկրների դեսպաններ, դիվանագետներ, ԵԽ աշխատակիցներ։
Ֆիլմի ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի հետ համագործակցաբար։
կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: