• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հետ

15 մայիսի, 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մայիսի 15-ին Քիշնևում՝ Եվրոպայի խորհրդի 135-րդ նախարարական համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայլք Օ’ֆլահերթիի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև առկա արդյունավետ փոխգործակցությունը: ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը Հայատանում ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացմանը և ներկայացրել ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

Անդրադարձ է կատարվել Ղարաբաղի հայ փախստականների կարիքների երկարաժամկետ հասցեագրմանն ուղղված ծրագրերին, և այս համատեքստում ընդգծվել է դրանց շարունակականության ապահովման կարևորությունը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ: Ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման անհրաժեշտությունը, ինչպես նաև առկա հումանիտար բնույթի հարցերի հասցեագրման կարևորությունը:

կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: