• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Հայկական գինին և կոնյակը ներկայացվել են Ստրասբուրգի առևտրա-արդյունաբերական պալատում կազմակերպված համտեսին

31 հոկտեմբերի, 2013

2013թ. հոկտեմբերի 30-ին ԵԽ Նախարարների կոմիտեի Հայաստանի նախագահությունը` Զարգացման հայկական գործակալության և Արդյունաբերական զարգացման հիմնադրամի հետ համատեղ Ստրասբուրգի առևտրա-արդյունաբերական պալատում կազմակերպել էր հայկական գինիների և կոնյակների համտես:

Միջոցառման նպատակն էր հյուրերին ներկայացնել Հայաստանում խաղողագործության և գինեգործության ավանդույթները, ինչպես նաև ժամանակակից գինու արդյունաբերության արտադրանքի լայն տեսականին:

Միջոցառման հյուրերը հնարավորություն ունեցան համտեսել հայկական գինիները և կոնյակները և վայելել Հայաստանի խաղողի համը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ԵԽ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը, Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, ինչպես նաև Ալզաս տարածաշրջանի առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Ժան-Լուի Հյորլեն:

Միջոցառմանը մասնակցեցին ԵԽ անդամ երկրների մշտական ներկայացուցիչներ, Ստրասբուրգում տեղակայված հյուպատոսներ, Ստրասբուրգի փոխքաղաքապետ Նավել Ռաֆիկ-Էլմրինին, ինչպես նաև Ստրասբուրգի և Ալզաս տարածաշրջանի առևտրա-արդյունաբերական պալատների պաշտոնյաներ, Ստրասբուրգի գինետների ներկայացուցիչներ և այլք:

կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: