• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանի հանդիպումը ՄԻԵԴ նախագահ Ռոբերտ Սպանոյի հետ

20 հունվարի, 2022
ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանի հանդիպումը ՄԻԵԴ նախագահ Ռոբերտ Սպանոյի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունվարի 20-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը հանդիպեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Ռոբերտ Սպանոյին։
Շնորհավորելով Մշտական ներկայացուցչին նշանակման կապակցությամբ՝ ՄԻԵԴ նախագահ Ռոբերտ Սպանոն ընդգծեց դատարանի և Հայաստանի կառավարության միջև արդյունավետ համագործակցության կարևորությունը։ Նախագահ Ռոբերտ Սպանոն ներկայացրեց ՄԻԵԴ աշխատանքների բարեփոխումների օրակարգը, այս ուղղությամբ տարվող աշխատանքները և առկա ծրագրերը։
Դեսպան Խաչատրյանը իր հերթին կարևորեց ՄԻԵԴ հետ համագործակցության հետագա զարգացումը։ Այս համատեքստում նշվեց, որ Հայաստանի վարչապետի որոշմամբ ստեղծվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով:
Հանդիպմանը մասնակցեց նաև ՄԻԵԴ դատավոր Արմեն Հարությունյանը։
կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: