• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Հայաստանի Հանրապետության անկախության 35ամյակին նվիրված ընդունելություն

07 հոկտեմբերի, 2026
Հայաստանի Հանրապետության անկախության 35ամյակին նվիրված ընդունելություն
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս․թ․ հոկտեմբերի 7-ին, Ստրասբուրգում, Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն։
Բացման խոսքում Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանն անդրադարձավ Անկախությունից ի վեր արձանագրված ձեռքբերումներին՝ առանձնանշելով Եվրոպայի խորհրդի դերը Հայաստանում ժողովրդավարության խորացման ու եվրոպական արժեքների ամրապնդման գործում։ Դեսպան Պապիկյանն ընդգծեց, որ Հայաստանի համար ժողովրդավարությունը և՛ ընտրություն է, և՛ շարունակական հանձնառություն, և շնորհիվ այդ հանձնառության, Հայաստանը ինքնիշխան է իր որոշումներում, խաղաղ՝ իր հարաբերություններում, բաց՝ համագործակցության համար, և ամուր՝ ժողովրդավարական արժեքներով, որոնք երկարաժամկետ անվտանգության և կայունության հիմքն են։
Դեսպան Պապիկյանը նաև հարգանքի տուրք մատուցեց պետականության պահպանման գործին իրենց կյանքը նվիրած հայորդիների հիշատակին։
Խոսելով Հայաստանի անցած ուղու մասին, դեսպան Պապիկյանը նաև նշեց, որ 35-ամյա ճանապարհին Եվրոպայի խորհուրդը անփոխարինելի դեր է ստանձնել՝ ուղեկցելով Հայաստանին դեպի ժողովրդավարական զարգացում և մարդու իրավունքների, ժողովրդավարության ու օրենքի գերակայության վրա հիմնված պետականության ամրապնդում։
Շնորհավորական ելույթով հանդես եկավ նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Տանյա Գոնգրիպը։
Հանդիսավոր ընդունելությանը ներկա էին ԵԽԽՎ նախագահը, ԵԽԽՎ գլխավոր քարտուղարը, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը, ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղարը, Ստրասբուրգի քաղաքապետը, ԵԽ անդամ երկրների դեսպաններ, դիվանագիտական կորպուսի և հայ համայնքի ներկայացուցիչներ։
Ընդունելության ընթացքում «Voix de Strass’» երգչախմբի կատարմամբ հնչեցին Հայաստանի Հանրապետության և Եվրոպայի օրհներգերը, ինչպես նաև հայ երգարվեստի հանրահայտ ստեղծագործություններ։
կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: